1140 նախկին զինվորականի բնակարան ձեռք բերելու համար 5 մլն դրամ կտրվի - RadioVan.fm

Онлайн

1140 նախկին զինվորականի բնակարան ձեռք բերելու համար 5 մլն դրամ կտրվի

2018-12-27 16:41 , Общество, 1379

1140 նախկին զինվորականի բնակարան ձեռք բերելու համար 5 մլն դրամ կտրվի

Կառավարության պահուստային ֆոնդից 5 միլիարդ 705 միլիոն դրամ կհատկացվի Պաշտպանության նախարարությանը։ Որոշումն այաօր ընդունվել է կառավարության նիստում։

Գումարը տրամադրվելու է զինվորական ծառայության ընթացքում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և սահմանված կարգով 2018 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար:

«Գումարի շահառուները հերթում հաշվառված 1140 նախկին զինվորականներն են, որոնցից 326-ը` Երևան քաղաքում: Յուրաքանչյուրի շահառուի տրամադրվելու է միջինում հինգ միլիոն դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր»,-տեղեկացրել է որոշման նախագիծը գործադիրի անդամներին ներկայացնող պաշտպանության նախարարի պատոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Սա նշանակու՞մ է արդյոք, որ մարզերում նրանք կարող են այս գումարով ամբողջությամբ գնել բնակարան, իսկ Երևանում դա լինելու է որպես դրամագլուխ, համավճար, և մնացածը կարող են իրենց միջոցներով իրականացնել, և սա այն արտոնությունն է, որի մասով պետությունն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարում է»,-հստակեցնող հարց է ուղղել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, որին Դավիթ Տոնոյանը դրական է արձագանքել՝ հավելելով, որ այս կերպ փորձում են բեռնաթափել Երևանի բնակարանային պահանջարկը և հնարավորություն ընձեռել բնակարան ձեռք բերել կամ կառուցել այլ համայնքներում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть