Կենցաղային հարցերի շուրջ վիճելիս տղան սպանել է հորը - RadioVan.fm

Онлайн

Կենցաղային հարցերի շուրջ վիճելիս տղան սպանել է հորը

2019-01-07 15:05 , Право, 1462

Կենցաղային հարցերի շուրջ վիճելիս տղան սպանել է հորը

Հունվարի 6-ին, ժամը 17:50-ին Սիսիանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ խմբերից մեկը կանչով մեկնել է Բռնակոթ գյուղ, որտեղ տեղի է ունեցել սպանություն: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, Բռնակոթ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ 1997 թվականին ծնված տղան աղյուսով հարվածել է հոր՝ 1967 թվականին ծնված Դավիթ Հովակիմյանի գլխին, ինչից հետո էլ դանակով հարվածներ հասցրել նրան ու սպանել։

Կասկածյալը փախուստի չի դիմել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի սպանության հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть