Ձյուն, գետնաբուք․ Հայաստանում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ - RadioVan.fm

Онлайн

Ձյուն, գետնաբուք․ Հայաստանում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ

2019-01-08 15:41 , Общество, 1243

Ձյուն, գետնաբուք․ Հայաստանում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ

Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Քուչակ-Ապարան-Միրաք, Ռյա Թազա-Ալագյազ-Ջամշլու ճանապարհահատվածներում գետնաբուք է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Ապարան-Նիգավան ճանապարհահատվածը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Лента

Рекомендуем посмотреть