Հնդկաստանում համազգային գործադուլ է․ պահանջում են սոցիալական վիճակի բարելավում - RadioVan.fm

Онлайн

Հնդկաստանում համազգային գործադուլ է․ պահանջում են սոցիալական վիճակի բարելավում

2019-01-08 16:22 , Мир, 1256

Հնդկաստանում համազգային գործադուլ է․ պահանջում են սոցիալական վիճակի բարելավում

Նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացման պահանջով Հնդկաստանում այսօր համազգային երկօրյա գործադուլ է սկսվել։ Տեղական արհմիությունների և ձախակողմյան շարժումների նախաձեռնությամբ սկսված գործադուլին մասնակցում էշուրջ 200 մլն մարդ։

Սոցիալական պայմանների բարելավման և գործազուրկ երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծման պահանջով փողոց դուրս եկած երկրի բնակիչները մի շարք շրջաններումփակել են երկաթուղին և ճանապարհները, որոշ շրջաններում բախումներ են եղել ոստիկանների և գործադուլավորների միջև։

Քաղաքներում փակ են բազմաթիվ խանութներ, գրասենյակներ։

Лента

Рекомендуем посмотреть