Խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ նոր կառավրության թմբուկային գործելաոճի հետևանքով․ Աշոտյան - RadioVan.fm

Онлайн

Խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ նոր կառավրության թմբուկային գործելաոճի հետևանքով․ Աշոտյան

2019-01-09 18:53 , Политика, 1300

Խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ նոր կառավրության թմբուկային գործելաոճի հետևանքով․ Աշոտյան

«2017 թվականի նոյեմբերին ստրագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը»,-այս մասին «ԵՄ-Հայաստան՝ կորսված հնարավորությունների տարի» վերնագրով ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ:

«Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավրության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով:

Նիկոլական զլմները կարող են շարունակել ներքին սպառման էժանագին շոուները, սակայն հետիշխանափոխական ֆիասկոն այլևս իրականություն է»,-արձանագրում է ՀՀԿ փոխնախագահը:

Лента

Рекомендуем посмотреть