Վրաստանում խոզագրիպից վերջին ամսում մահացել է 13 մարդ - RadioVan.fm

Онлайн

Վրաստանում խոզագրիպից վերջին ամսում մահացել է 13 մարդ

2019-01-09 18:55 , Мир, 1617

Վրաստանում խոզագրիպից վերջին ամսում մահացել է 13 մարդ

«H1N1 վիրուսի տարածման պատճառով երկրի կլինիկաները կարանտին են հայտարարել: Բուժհաստատություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Վերջին տվյալների համաձայն՝ H1N1 վիրուսի լաբորատոր 162 դեպք է հաստատվել, մահացել է 13 քաղաքացի, լաբորատոր հաստատվել է 10 մահացու դեպք»,-գրում է «ria.ru»-ն՝ վրացական «Ռուսթավի» հեռուստաընկերության կայքին հղումով:

Բժիշկները կոչ են անում քաղաքացիներին առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բուժհաստատություններ:

Աշակերտների, մանկավարժների առողջության ու անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Վրաստանի կրթության նախարարությունը, հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատվությամբ, որոշում է ընդունել երկարացնել դպրոցական արձակուրդները:

«Չնայած այն բանին, որ գրիպի վիրուսով հիվանդացության ցուցանիշը չի վկայում համաճարակի մասին, նախարարությունը նպատակահարմար է համարում գրիպի վիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրակրթական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդները երկարացնել մինչեւ հունվարի 18-ը ներառյալ: Այդ ժամանակահատվածում մենք կհետեւենք ընթացիկ իրավիճակին եւ առողջապահության գերատեսչության հանձնարարականների հաշվառմամբ հանրությանը կիրազեկենք ապագա համատեղ որոշման մասին»,-ասված Է Վրաստանի կրթության նախարարության տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть