Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ զբաղվող հայկական հանցախումբ է բացահայտվել - RadioVan.fm

Онлайн

Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ զբաղվող հայկական հանցախումբ է բացահայտվել

2019-01-11 15:59 , Право, 1949

Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ զբաղվող հայկական հանցախումբ է բացահայտվել

Իսպանիայի իրավապահ մարմինները՝ Եվրոպոլի աջակցությամբ, հայկական խոշոր հանցավոր խումբ են ձերբակալել՝ թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու մեղադրանքով:

Եվրոպոլի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է 83 մարդ, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստ, որոնցից մեկը մասնակցել է Ամերիկայի վերջին բաց առաջնությանը:

Գործի քննությամբ պարզվել է, որ կասկածյալները կաշառել են պրոֆեսիոնալ խաղացողներին, որպեսզի վերջիններս ապահովվեն իրենց ցանկալի արդյունքը։ Նրանք այնուհետ, օգտագործելով հազարավոր մարդկանց անձնական տվյալները, խաղադրույքներ են կատարել այդ խաղերում ու հսկայական գումարներ վաստակել:

Հանցավոր խմբավորման անդամների և նրանց հետ համագործակցող թենիսիստների անունները դեռ չի բացահայտվում, չի նշվում նաև՝ ձերբակալված հայերը Հայաստանի՞, թե՞ այլ երկրի քաղաքացիներ են:

Հաղորդագրությունից տեղեկանում են, որ իսպանացի ոստիկանները հատուկ գործողություն են իրականացրել, որի ընթացքում խուզարկվել է 11 տուն՝ Իսպանիայի 9 տարբեր նահանգներում: Առգրավվել է 137 հազար եվրո գումար, զենք, տասնյակ համակարգիչներ, 5 շքեղ մեքենաներ, ոսկյա զարդեր ու շքեղության այլ պարագաներ: Սառեցվել է 42 բանկային քարտ ու հաշիվ:

83 կասկածյալներից 15-ի վերաբերյալ դատարանն արդեն կալանավորման որոշում է կայացրել, մեղադրանք է առաջադրվել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ փողերի լվացման ու զենք պահելու համար: 68-ի մասով քննություն է ընթանում:

Նշվում է, որ հանցախումբը գործել է 2017թ.-ի փետրվարից։

Лента

Рекомендуем посмотреть