Հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք միաձուլվում եք գործադիր իշխանության հետ․ Էդմոն Մարուքյանը մտահոգված է - RadioVan.fm

Онлайн

Հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք միաձուլվում եք գործադիր իշխանության հետ․ Էդմոն Մարուքյանը մտահոգված է

2019-01-11 17:39 , Политика, 1247

Հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք միաձուլվում եք գործադիր իշխանության հետ․ Էդմոն Մարուքյանը մտահոգված է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նախօրեին ազգային ժողովի նիստերի դահլիճում«Իմ քայլը» դաշինքի անցկացրած փակ նիստին՝ այն որակելով օրենքի խախտում։

«Հիշեցման կարգով միայն՝ ԱԺ դահլիճը նախատեսված է բացառապես Ազգային ժողովի նիստերի և ԱԺ լսումների համար։ Որևէ խմբակցություն՝ անկախ մեծությունից և թվից, չի կարող և չպետք է երկրի քաղաքական թիվ մեկ դահլիճում խմբակցության նիստ գումարի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Էդմոն Մարուքյանը՝ բարձրաձայնելով ունեցած երկրորդ մտահոգության մասին, որը, ըստ նրա, առնչվում է ավելի հիմնարար խնդրի։

«Մեր գործընկեր «Իմ քայլը» դաշինքի խմբակցության նիստն արդեն որերորդ անգամ տեղի է ունեցել գործադիր իշխանության ղեկավարի առաջնորդությամբ։ Երեկվա նիստն էլ ընթացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Հիշեցման կարգով միայն՝ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունները տարանջատված են, իսկ ձեր քայլերով, հարգելի քաղաքական մեծամասնություն կազմող պատգամավորներ, դուք տարրալուծվում, միախառնվում և միաձուլվում եք գործադիր իշխանության հետ... Սա լուրջ և մտահոգիչ հարց է»-նկատել է նորընտիր պատգամավորը։ Էդմոն Մարուքյանը հորդորում է հարգանքով վերաբերվել ՀՀ մայր օրենք Սահմանադրությանը՝ մեջբերելով 4-րդ հոդվածը՝ ըստ որի սահմանված է՝ «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա»։

Նշենք՝ երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ազգային ժողովում նիստ է գումարել։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ քննարկել են խմբակցությանը վերաբերող հարցեր։

Лента

Рекомендуем посмотреть