«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս»․նորընտրիր պատգամավորները սկսեցին աշխատանքը - RadioVan.fm

Онлайн

«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս»․նորընտրիր պատգամավորները սկսեցին աշխատանքը

2019-01-14 15:58 , Политика, 1271

«Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս»․նորընտրիր պատգամավորները սկսեցին աշխատանքը

Խորհրդարանի ամենատարեց պատգամավորի՝ ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ Կնյազ Հասանովի նախագահությամբ այսօր մեկնարկել է ՀՀ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի աշխատանքը:

Նիստի մեկնարկին հնչել է ՀՀ օրհներգը, այնուհետ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նստաշրջանի բացման առթիվ պատգամավորներին շնորհավորանքի և ողջույնի խոսք են հղել Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրանց ելույթներից հետո «ՀՀ ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նորընտիր պատգամավորները երդվել են՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Նշենք՝ օրակարգում ընդգրկված է 7 հարց՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ, մշտական հանձնաժողովների ստեղծում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, Կառավարության առաջարկությամբ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Նիստի մասնրամասներին տեղեկանալու համար հետևեք ուղիղ հեռարձակմանը․

Հիշեցնենք՝ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները: Պատգամավորների ընդհանուր թիվը նախորդ 105-ի փոխարեն 132 է:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть