Թուրքիայում Հայաստանի մասին պատմող 1-ին ուղեցույցն է հրատարակվել - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայում Հայաստանի մասին պատմող 1-ին ուղեցույցն է հրատարակվել

2019-01-14 18:59 , Культура, Шоу бизнес, 1106

Թուրքիայում Հայաստանի մասին պատմող 1-ին ուղեցույցն է հրատարակվել

Թուրքիայում օրերս լույս է տեսել Հայաստանի մասին պատմող առաջին ամենածավալուն թուրքերեն ճամփորդական ուղեցույցը։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ տեղեկացնելով, որ «Հայաստանի ուղեցույց» նախագիծը կյանքի է կոչվել «Աջակցություն Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի, Եվրամիության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

«Հայաստանի ուղեցույցը» աչքի է ընկնում հատկապես նրանով, որ այս գրքույկում Հայաստանի տեսարժան վայրերի և դեպի Հայաստան հնարավոր ուղևորությունների մասին մանրամասն տեղեկություններ են ներկայացված հատկապես Թուրքիայում բնակվողների համար։ Այն նպատակ ունի հնարավորինս հեշտացնել Թուրքիայից Հայաստան մեկնել ցանկացողների ուղևորությունը։ Գրքույկին կից նախապատրաստվել է նաև հայերեն զրուցարան, որը հնարավորություն կտա հայերեն խոսել ցանկացողներին կամ նրանց, ովքեր թուրքերենից բացի որևէ այլ լեզվով չեն կարող հաղորդակցվել, սովորել որոշ հայերեն արտահայտություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանում ուղևորության ընթացքում»,-նշել է նախագծի ղեկավար, պոլսահայ լրագրող Ալին Օզինյանը՝ տեղեկացնելով, որ ուղեցույցը հասանելի է համացանցում, այն կարելի է նաև անվճար ներբեռնել։

Лента

Рекомендуем посмотреть