Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացությունն աճում է - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացությունն աճում է

2019-01-15 15:29 , Общество, 1493

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացությունն աճում է

Հայաստանի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից 62-ամյա տղամարդ է մահացել։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում: Տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի, դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են:

«Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել:

Միաժամանակ, գրիպի և ՍՇՎ հարաբերական ակտիվության հետ կապված իրավիճակը գնահատելու նպատակով նախարարության աշխատակիցներն այս օրերին պարբերաբար այցելում են բժշկական հաստատություններ, տեղում ծանոթանում իրավիճակին, ինչպես նաև կենտրոնների տնօրենների և մասնագետների հետ խորհրդակցում են կատարվող քայլերը»,-նշված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ նախորդ շաբաթ ՀՀ-ում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք էր արձանագրվել․ նախարարության տեղեկացմամբ՝ մահացածը կինը զուգահեռ այլ հիվանդություններ ևս ունեցել է:

Հիշեցնենք՝ ընդամենն օրեր առաջ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին։

Лента

Рекомендуем посмотреть