Որքան զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ-ում 2018-ին - RadioVan.fm

Онлайн

Որքան զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ-ում 2018-ին

2019-01-15 15:38 , Общество, 1113

Որքան զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում և Արցախի ՊԲ-ում 2018-ին

ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2018թ. ընթացքում արձանագրվել է 63զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային զինծառայող, 2-ը՝ ենթասպա և 11 սպա:

63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Վիճակագրական տվյալները ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ միաժամանակ ներկայացնելով պատճառները և 2017-ի համեմատական տվյալները։

Ըստ այդմ՝

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,

11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով,

2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,

3-ը՝ հիվանդությունից,

1-ը՝ ականի պայթյունից,

1-ը՝ սպանության հետևանքով,

3-ը դժբախտ պատահարից,

6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,

2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով,

2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված 25 մահվան դեպքերը՝ ըստ պատճառների՝

11-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից,

10-ը՝ հիվանդությունից,

4-ը՝ դժբախտ պատահարներից:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ը՝ զինվորական ծառայություն անցնելու հետ կապված, 20-ը՝ վերջինիս հետ չկապված:

Лента

Рекомендуем посмотреть