Լավրովը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի փորձերը՝ հուսալով, որ ՀՀ-ն նույն դիրքորոշումը կունենա - RadioVan.fm

Онлайн

Լավրովը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի փորձերը՝ հուսալով, որ ՀՀ-ն նույն դիրքորոշումը կունենա

2019-01-16 18:10 , Политика, 1284

Լավրովը ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի փորձերը՝ հուսալով, որ ՀՀ-ն նույն դիրքորոշումը կունենա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնացած է, սակայնկարելի է լուծումներ գտնել Երևանի և Բաքվի քաղաքական կամքի առկայության դեպքում: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ 2018 թվականի արդյունքներին նվիրված մեծ մամուլի ասուլիսում։

«Կարծում եմ, որ հակամարտության լուծման ուղիների որոնման պատրաստկամության մասին Բաքվից հնչած հայտարարությունները արժանի են աջակցության և հույս ունենք , որ մեր հայ բարեկամները փոխադարձության սկբունքով կպատասխանեն դրան»,-ընդգծել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ում խոսքով՝ «Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով իրենց աշխատանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին։

«Այս ամիս կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ ևս մենք կկարողանանք մեր ավանդը ներդնել խնդրի կարգավորման համար»,-հավելել է Սերգեյ Լավրովը։

Նշենք՝ այսօր Փարիզում կայացել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այն ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվով 4-րդ հանդիպումն էր։ Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են նախորդ տարվա հուլիսին՝ Բրյուսելում։ Երկրորդ հանդիպումը 2018-ի սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում էր, իսկ երրորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպեցին նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, Միլանում:

Лента

Рекомендуем посмотреть