Онлайн

Պայթյուն Թբիլիսիում․ ի հիշատակ զոհվածների՝ Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված

2019-01-17 11:35 , Мир, 384

Պայթյուն Թբիլիսիում․ ի հիշատակ զոհվածների՝ Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված

Երեկ՝ հունվարի 16-ի երեկոյան, Թբիլիսիի Մեծ Դիղոմի թաղամասում գտնվող 9 հարկանի բնակելի շենքերից մեկի 6-րդ հարկում բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա:

Եվս 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 5-ն արդեն դուրս են գրվել:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շահագործման է հանձվել 2018-ի դեկտեմբերին։ Բնակիչները կատարվածի համար մեղադրում են «ԿազՏրանսԳազ» ընկերությանը։ Նրանց խոսքով՝ իրենք օրվա ընթացքում գազի հոտ են զգացել՝ տեղյակ պահելով սպասարկող ընկերության աշխատակիցներին։ Սակայն գազի ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցները տեղանքում ստուգումների արդյունքում արտահոսքի աղբյուր չեն գտել։ Նրանցից այցից անմիջապես հետո էլ տեղի է ունեցել պայթյունը։

Կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության կանոնները խախտելը, որը պատճառ է դարձելերկու և ավելի մարդկանց մահվան հատկանիշներով։ Մեղավորներին սպառնում է 6-10 տարվա ազատազրկում։

Տեղի ունեցած ողբերգության հետ կապված Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ հունվարի 17-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել: Որոշման համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում գտնվող վրաց դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն:

Լուսանկարները՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть