ՄԱԿ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի՝ ձգձգված հակամարտության խաղաղ ուղիներ որոնելու հանձնառությունը - RadioVan.fm

Онлайн

ՄԱԿ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի՝ ձգձգված հակամարտության խաղաղ ուղիներ որոնելու հանձնառությունը

2019-01-18 13:03 , Политика, 1381

ՄԱԿ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի՝ ձգձգված հակամարտության խաղաղ ուղիներ որոնելու հանձնառությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Փարիզում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հունվարի 16-ին կայացած հանդիպումը։

«Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության լուծման համաձայնեցված և խաղաղ ուղիներ որոնելու կողմերի հանձնառությունը, և, մասնավորապես, ողջունում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու ուղղությամբ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին նախարարների համաձայնությունը: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին»,- ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Մնացականյան-Մամեդյարով հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո թվով 4-րդ էր։ Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են նախորդ տարվա հուլիսին՝ Բրյուսելում։ Երկրորդ հանդիպումը 2018-ի սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում էր, իսկ երրորդ անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպեցին նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, Միլանում:

Лента

Рекомендуем посмотреть