Մանկապարտեզների վարձակալած տարածքները կվերադարձվեն փոքրիկներին․ փետրվարի 1-ից կընդունեն 350 երեխայի - RadioVan.fm

Онлайн

Մանկապարտեզների վարձակալած տարածքները կվերադարձվեն փոքրիկներին․ փետրվարի 1-ից կընդունեն 350 երեխայի

2019-01-18 15:40 , Общество, 1306

Մանկապարտեզների վարձակալած տարածքները կվերադարձվեն փոքրիկներին․ փետրվարի 1-ից կընդունեն 350 երեխայի

Երևանում մանկապարտեզների տարածքները երեխաներին վերադարձնելու նպատակով քաղաքային նոր իշխանություններն այս ընթացքում գույքագրել են համայնքային ենթակայության մանկապարտեզներում առկա բոլոր այն տարածքները, որոնք տարիներ շարունակ վարձակալությամբ տրվել են տարբեր կազմակերպությունների։

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ արձանագրել են և´ հանրօգուտ գործունեություն ծավալող և´ նեղ անձնական շահերով առաջնորդվող կազմակերպությունների։

«Կային կազմակերպություններ, որոնց աշխատանքն իրոք հանրօգուտ էր, կարևոր էր մեր երկրի ու քաղաքի համար: Կազմակերպություններ էլ կային, որոնց ներկայությունը մեր մանկապարտեզների շենքերում այնքան էլ չէր բխում հանրային, այլ բխում էր նեղ անձնական շահերից: Վարչական բոլոր շրջանների ղեկավարներին տրվեց հանձնարարական՝ գրանցել բոլոր այն կազմակերպությունները, որոնք գործում են մանկապարտեզների տարածքներում և հանել իրավական հիմքերը: Նրանք, որոնք չունեն իրավական հիմքեր, շատ ավելի հեշտ է, որ ազատեն տարածքները, իսկ որոնք ունեն իրավական հիմքեր, մենք փորձում ենք գտնել իրավական ճանապարհ իրենց այդ տարածքներից հանելու համար»,- նշել է փոխքաղաքապետը:

Այս օրերին, ահա, Երևանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում ու կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները։ Փետրվարի 1-ից տևական ժամանակ մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված շուրջ 8000 փոքրիկներից ծրագրի առաջին փուլով նոր բացված խմբեր ոտք կդնեն 350-ը։

Քաղաքապետարանը նպատակ ունի մինչև տարեվերջ հերթագրավածների թիվը նվազեցնել առնվազն 1000-ով՝ խնդրին աստիճանաբար վերջնական լուծում տալու պայմանով։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը այցելել է Երևանի թիվ 15, 59 և 60 մանկապարտեզներ՝ ծանոթացել նոր բացվող խմբասենյակների նախապատրաստական աշխատանքներին։

Քաղաքապետարանի տրամադրած տեսանյութը՝ ստորև․

Лента

Рекомендуем посмотреть