Онлайн

Քոչարյանը կմնա կալանքի տակ

2019-01-18 17:54 , Право, 235

Քոչարյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը կերկարացվի երկու ամսով․ որոշումը րոպեներ առաջ հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով Հատուկ քննչական ծառայության՝ Քոչարյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանը միաժամանակ մերժել է կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Лента

Рекомендуем посмотреть