Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին կհերթապահեն - RadioVan.fm

Онлайн

Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին կհերթապահեն

2019-01-18 17:56 , Общество, 1306

Պոլիկլինիկաներում շաբաթ և կիրակի օրերին կհերթապահեն

Սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված սույն թվականի հունվարի 19-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-15:00, սահմանվելու է հերթապահություն տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից` նշելով, որ անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկման տարածքի կամ մոտակա ամբուլատոր- պոլիկլինիկական բուժհաստատություն:

Նշենք՝ երեկ ՀՀ առողջապահության նախարարության երեկ տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում:

«Հունվարի 17-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններում գրանցվել է 1251 դիմելիություն, հունվարի 15-ին՝ 2065: Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ, հունվարի 15-ին՝ 837: Դեպքերի 95%-ն արձանագրվել է երեխաների շրջանում (հատկապես՝ 0-2 տարեկան): Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 107 կանչ, հունվարի 15-ի՝ 121-ի դիմաց:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 17-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 507 երեխա (Երևան՝ 141, մարզեր՝ 366): Բոլորը տուն են ուղարկվել:

Շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում: Շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքայինկառավարման մարմիններին»,-նշված էր նախարարության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть