Առաջարկվում է պետականորեն պաշտպանել աշխատողների ոտնահարված իրավունքները - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է պետականորեն պաշտպանել աշխատողների ոտնահարված իրավունքները

2019-01-21 15:09 , Право, 1650

Առաջարկվում է պետականորեն պաշտպանել աշխատողների ոտնահարված իրավունքները

Անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին․ այդ համոզմամբ և առաջարկով Հայաստանի վարչապետին է դիմել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը ուշադություն է հրավիրում բազմաթիվ գործատուների կողմից իրականացվող զանգվածային և պարբերական խախտումների հանգամանքի վրա՝ նշելով, որ հազարավոր քաղաքացիներ աշխատում են ծայրահեղ վատ պայմաններում՝ առանց օրենքով սահմանված ժամաքանակի սահմանափակման, առանց նորմալ հանգստյան օրերի՝ ստանալով չնչին աշխատավարձ։ Մյուսները, ըստ պատգամավորի, ընդհանրապես հրամանագրված չեն, ինչի հետևանքով հետագայում զրկվելու են աշխատած տարիները ստաժում հաշվարկելու իրավունքից և այդ տարիների համար չեն ստանալու աշխատանքային կենսաթոշակ և այլն։

«Թվարկված աշխատանքային բնագավառի խնդիրների կարգավորման մասով որևէ պետական մարմին չի զբաղվում և հետևաբար, աշխատողը կարող է միայն իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան։ Իսկ դատարան դիմելը, հայտնի փաստ է, որ ծախսատար և ժամանակատար պրոցես է․ դատարան դիմելու համար անհրաժեշտ են խորը իրավական գիտելիքներ կամ դիմել փաստաբանի ծառայությանը։

Մի՞թե նշյալ պայմաններում աշխատող քաղաքացին կդիմի դատարան։ Ակնհայտորեն ոչ․ քաղաքացիների մեծ մասն ուղղակի խուսափում է դատապրոցեսում ներգրավվելուց, քանի որ վստահ չէ, որ անգամ ճիշտ լինելու պարագայում միայնակ կարող է հաղթել գործատուին։ Իսկ գործատուներն օգտվում են այդ փաստից և շարունակում խախտել աշխատողի իրավունքները, քանի որ երկրում գործազրկության մակարդակը շատ բարձր է և այլ աշխատող գտնելն առանձնապես բարդ խնդիր չէ։

Այսինքն, պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ, մինչդեռ, քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով ունի պոզիտիվ պարտականություն»,-Փաշինյանին ուղղված գրությունում ընդգծել է Մարուքյանը՝ առաջարկելով վերստեղծել աշխատանքի պետական տեսչություն, որի լիազորությունը կլինի աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողությունը՝ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ համապատասխան դիմումի հիման վրա։

Лента

Рекомендуем посмотреть