«Սա նոր վավերացում չէ»․ Աշոտյանը հիշեցնում ու հստակեցնում է - RadioVan.fm

Онлайн

«Սա նոր վավերացում չէ»․ Աշոտյանը հիշեցնում ու հստակեցնում է

2019-01-21 17:55 , Политика, 1215

«Սա նոր վավերացում չէ»․ Աշոտյանը հիշեցնում ու հստակեցնում է

Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դառնալով այն վավերացրած ԵՄ թվով 10-րդ երկիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Փաստի առնչությամբ թվիթերի իր էջում գրառում է կատարել Հայաստանում ՄԹ դեսպանՋուդիթ Ֆարնուորթը։

«Ուրախ եմ հաստատել, որ ՄԹ-ը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»,-գրել է նա։

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն արձագանքելով տարածված տեղեկատվությանը՝ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իրականում Միացյալ Թաագավորության կողմից համաձայնագրի վավերացումը տեղի է ունեցել դեռևս անցյալ տարի։

«Միացյալ Թագավորության Լորդերի պալատը այն վավերացրել է 2018 թվականի հուլիսի 18-ին, իսկ Համայնքների պալատը՝ նույն թավականի հուլիսի 11-ին:

Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը (Delighted to confirm UK ratification of EU Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement ), ինչը նշանակում է, որ անցյալ տարի տեղի ունեցած վավերացումը պաշտոնապես գրանցվել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի կողմից, և սա նոր վավերացում չէ»,-շտապել է իրազեկել Արմեն Աշոտյանը։

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть