Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանն առաջարկել է կրճատել - RadioVan.fm

Онлайн

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանն առաջարկել է կրճատել

2019-01-22 13:50 , Политика, 1187

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանն առաջարկել է կրճատել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կրճատել փոխմարզպետների թիվը։

«Մասնավորապես, քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ՝ 2003 թվականին, որոշվեց, որ Հանրապետության մարզերում մարզպետների տեղեկալների թիվը պետք է ավելացվի: Այժմ, 1-ի փոխարեն, յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագաոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ (http://www.gov.am/am/regions/):

Նրանցից յուրաքանչյուրին պետական բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն:

Ըստ իս՝ որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները»,-վարչապետին ուղղված գրության մեջ ընդգծել է Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով յուրաքանչյուր մարզում թողնել առավելագույնը մարզպետի 1 տեղակալ:

Лента

Рекомендуем посмотреть