Онлайн

Քաղաքապետարանը նոր մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի․ Խաժակյանը բարձրաձայնում է անընդունելիի մասին

2019-01-22 15:06 , Общество, 420

Քաղաքապետարանը նոր մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի․ Խաժակյանը բարձրաձայնում է անընդունելիի մասին

Երևանի քաղաքապետարանը ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք է բերել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Այդ մասին բարձրաձայնում է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հերքելով քաղաքապատերանի տարածած պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, թե նոր մեքենաները ձեռք են բերվել մրցութային կարգով։

Նշենք, երեկ քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ «մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունը»:

Դավիթ Խաժակյանն արձանագրում է՝ մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, իսկ 414․000․000 դրամի 9 մեքենաների առանց մրցույթի գնումը՝ անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ։

Ավագանու անդամը իր խոսքերի ճշմարտացիությունը քաղաքապետ Հայկ Մարությանի համապատասխան կարգադրությունների պատճեներով է ներկայացնում։

Лента

Рекомендуем посмотреть