5-6, երբեմն 10 մլն դրամ աշխատավարձ ստացողը չի կարող 400-600 հազար դրամով աշխատել․ Փաշինյանը՝ բարձր որակավորում ունեցող կադրերի խնդրի մասին - RadioVan.fm

Онлайн

5-6, երբեմն 10 մլն դրամ աշխատավարձ ստացողը չի կարող 400-600 հազար դրամով աշխատել․ Փաշինյանը՝ բարձր որակավորում ունեցող կադրերի խնդրի մասին

2019-01-23 18:39 , Политика, 1588

5-6, երբեմն 10 մլն դրամ աշխատավարձ ստացողը չի կարող 400-600 հազար դրամով աշխատել․ Փաշինյանը՝ բարձր որակավորում ունեցող կադրերի խնդրի մասին

«Մարդիկ կան, որոնք որոշակի որակավորում ունեն, մենք նրանց հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են՝ կներեք, մենք 5-6, երբեմն 10 մլն դրամ աշխատավարձ ենք ստանում, չենք կարող 400-600 հազար դրամով աշխատել»,-այդ մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կառավարման համակարգում այսօր բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավման խնդիր կա։

Անդրադառնալով կառավարության կադրային քաղաքականության հասցեին հնչող քննադատություններին՝ Փաշինյանը նշեց, որ չի կարծում, որ այսօր կառավարությունը վատագույն կադրերով է համալրված, մինչդեռ բնական է, որ որոշ մարդիկ չեն կարող ընդունել նախարարի պաշտոնը ստանձնելու հրավերն իրենց ներկայիս ցածր աշխատավարձերի ֆոնին։

«Եղել են դեպքեր, որ մարդիկ ոչ թե չեն ուզել աշխատել նախարար, այլ աշխատավարձը քիչ է եղել: Մարդն ասել է, որ որոշակի վարկեր է վերցրել, ֆինանսական պարտավորություններ ստանձնել, ու եթե հրաժարվի այդ աշխատանքից, կմնա վարկերի տակ»,-հավելեց վարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть