Չինացիները Կոտայքում տարեկան 2000 վերելակ կարտադրեն - RadioVan.fm

Онлайн

Չինացիները Կոտայքում տարեկան 2000 վերելակ կարտադրեն

2019-01-24 17:59 , Экономика, финансы, 2043

Չինացիները Կոտայքում տարեկան 2000 վերելակ կարտադրեն

Չինական «Xinjiang Zheng Yi Agriculture Scienceand Technology CO» ՍՊ ընկերությունը Կոտայքի մարզում վերելակների հավաքման արտադրամաս կհիմնի։

Ընկերության խորհրդի նախագահ Լի Սյենմինն այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանը նշել է, որ ըստ ներդրումային ծրագրի՝ նախատեսվում է տարեկան ավելի քան 2000 վերելակ արտադրել, ընդ որում՝ արտադրական գործընթացի մեծ մասը կազմակերպելով Հայաստանում։

«Higer Bus Company Limited» ՍՊԸ-ի ԱՊՀ երկրների ուղղության տնօրեն Ջան Ցիֆան իր հերթին ներկայացրել է տրանսպորտային ցանցի բարելավման և ավտոբուսների ներկրման ծրագիրը։

Հանդիպման ավարտին նախարար Տիգրան Խաչատրյանը ևս մեկ անգամ պատրաստակամություն է հայտնել աջակցելու ներդրողներին և քննարկելու իրենց հուզող խնդիրները, նաև հավելել է․ «Հուսով ենք, մեկնարկող ծրագրերի արդյունքներն այնքան ոգևորիչ կլինեն ձեզ համար, որ դուք կմտածեք Հայաստանում նոր, ավելի խոշոր ծրագրեր նախաձեռնելու մասին»։

Лента

Рекомендуем посмотреть