Վրաստանը կանգնած է կարմրուկի համաճարակի բռնկման շեմին - RadioVan.fm

Онлайн

Վրաստանը կանգնած է կարմրուկի համաճարակի բռնկման շեմին

2019-01-24 19:03 , Мир, 1333

Վրաստանը կանգնած է կարմրուկի համաճարակի բռնկման շեմին

Վրաստանում կարմրուկով հիվանդների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 580 մարդ:

«Այժմ մեզ մոտ լայնամասշտաբ համաճարակային բռնկում է, և գործնականում մենք գտնվում ենք համաճարակի շեմին»,-«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գիտական գծով տնօրեն Պաատա Իմնաձեն:

Նրա խոսքով՝ կարմրուկով հիվանդածության դեպքերի մեծամասնությունն արձանագրվել է Թբիլիսիում, ինչպես նաև Սամագրելո, Իմերեթի և Կախեթի շրջաններում:

Նշենք՝ կարմրուկի զանգվածային տարածումից խուսափելու նպատակով Վրաստանի կառավարությունը հունվարի 18-ին կարգադրություն է հրապարակել, ըստ որի 0-ից մինչև 19 տարեկան անձանց համար կարմրուկի դեմ պատվաստումը դառնում է պարտադիր:

Եթե մանկապարտեզներում, դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում անձինք պատվաստում չստանան կամ չկարողանան ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, հաստատությունների ղեկավարներն իրավունք կունենան քննարկել նրանց կարգավիճակը կասեցնելու հարցը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть