Հունվարի 27-ից մարտ ամսվա շունչ կզգաք․ Գագիկ Սուրենյան - RadioVan.fm

Онлайн

Հունվարի 27-ից մարտ ամսվա շունչ կզգաք․ Գագիկ Սուրենյան

2019-01-25 14:46 , Общество, 1198

Հունվարի 27-ից մարտ ամսվա շունչ կզգաք․ Գագիկ Սուրենյան

«Հունվարի 27-ից սկսած մարտ ամսվա շունչ կզգաք»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Եղանակային կանխատեսումների համաձայն՝ հունվարի 25-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Հունվարի 26-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հունվարի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Հունվարի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։

Հունվարի 26-ին, 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Лента

Рекомендуем посмотреть