Մանվել Գրիգորյանին զրկեցին նաև Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից - RadioVan.fm

Онлайн

Մանվել Գրիգորյանին զրկեցին նաև Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

2019-01-25 15:06 , Общество, 1141

Մանվել Գրիգորյանին զրկեցին նաև Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Այսօր կայացել է Արմավիր քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստը, որում օրակարգային 6 հարցերից առաջինը վերաբերել է ԱԺ նախկին պատգամավոր գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Արմավիր համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ որոշումը ուժը կորցրած ճանաչելուն։

Որոշումն ընդունվել է միաձայն:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը քաղաքային իշխանությունների որոշմամբ Արմավիրի պատվավոր քաղաքացի էր ճանաչվել 2006 դեկտեմբերի 5-ին։

Յուրացման գործով այժմ կալանքի տակ գտնվող նախկին պատգամավորը, հիշեցնենք, նախորդ տարվա հուլիսի 24-ին զրկվեց նաև Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть