8285 երեխայի ծնող կարող է հետևել մանկապարտեզներում հերթագրման ընթացքին - RadioVan.fm

Онлайн

8285 երեխայի ծնող կարող է հետևել մանկապարտեզներում հերթագրման ընթացքին

2019-01-31 14:12 , Образование, 3227

8285 երեխայի ծնող կարող է հետևել մանկապարտեզներում հերթագրման ընթացքին

Երևանի մանկապարտեզներում երեխաների հերթագրման գործընթացն առավել թափանցիկ կդառնա ծնողների համար։ Քաղաքային իշխանությունները գործարկել են mankapartez.yerevan.am կայքը։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ հերթի սպասող ծնողները հնարավորություն կունենան գործընթացին հետևել առցանց և կփարատվեն բոլոր այն կասկածները, թե հերթագրման գործընթացում տեղի են ունենում արհեստական խոչընդոտներ, իրենց ազգանուններից, մականուններից, հեղինակությունիցելնելով որոշ մարդիկ հնարավորություն են ունենում ազդելու գործընթացի վրա՝ իրենց երեխաներին արտահերթ ընդունել տալով։

160 մանկապարտեզ, 948 խումբ, նախակրթարան հաճախող 29 823, հերթագրված՝ 8285 երեխա: Բոլոր տվյալները տեղ են գտել կայքում և մատչելի են բոլորին:

Իրենց երեխաների հերթին սպասող ծնողները համակարգ մուտք գործելու համար պետք է ընտրեն մանկապարտեզը, նշեն երեխայի ծննդյան ամիս-ամսաթիվը, նրա անձը հաստատող փաստաթղթի համարը և հետևել ընթացքին։

Քաղաքապետարանից դիմում են ծնողներին՝ ցանկացած դեպք, երբ կնկատեք, որ հերթագրումը խախտվում է, ոտնահարվում են ձեր իրավունքները և զարտուղի ճանապարհներով մարդիկ փորձում են իրենց երեխաներին տեղավորել մանկապարտեզներներ՝ դիմեք քաղաքային իշխանություններին:

«Ցանկացած ահազանգ խորությամբ ուսումնասիրվելու է, մեղավորները պատժվելու են և վերականգնվելու է իրենց իրավունքը»,-վստահեցնում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Лента

Рекомендуем посмотреть