Առողջապահության նախարարի հրամանով վաղվանից գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը կիրականացվի պետպատվերով - RadioVan.fm

Онлайн

Առողջապահության նախարարի հրամանով վաղվանից գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը կիրականացվի պետպատվերով

2019-01-31 17:41 , Общество, 1612

Առողջապահության նախարարի հրամանով վաղվանից գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը կիրականացվի պետպատվերով

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով փետրվարի 1-ից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիրը` երկու բժշկական կենտրոններում։

«Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակում՝ առանց հավելյալ վճարների։ Դրանք մոտավորապես 1-4 միլիոն դրամանոց միջամտություններ են»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստում ասել է նախարարը՝ շեշտելով՝ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ՝ իր հրամանով։

Лента

Рекомендуем посмотреть