Հաագայի եկեղեցին դադարեցրել է 3 ամիս տևած շուրջօրյա պատարագը. հայ ընտանիքի արտաքսման որոշումը վերանայվելու է - RadioVan.fm

Онлайн

Հաագայի եկեղեցին դադարեցրել է 3 ամիս տևած շուրջօրյա պատարագը. հայ ընտանիքի արտաքսման որոշումը վերանայվելու է

2019-01-31 18:15 , Общество, 1147

Հաագայի եկեղեցին դադարեցրել է 3 ամիս տևած շուրջօրյա պատարագը. հայ ընտանիքի արտաքսման որոշումը վերանայվելու է

Հաագայի բողոքական եկեղեցին, որը շուրջ երեք ամիս ի պաշտպանություն արտաքսման վտանգի առաջ կանգնած հայ փախստական ընտանիքի շուրջօրյա պատարագ էր անցկացնում, դադարեցրել է այն իշխանությունների նոր որոշման շնորհիվ։

Նիդեռլանդների իշխող կոալիցիան նախօրեին հայտարարել է, որ վերանայելու է մոտ 700 երեխաների ապաստանի դիմումները, այդ թվում՝ նաև հայ ընտանիքի։

Նշենք՝ Թամրազյանների ընտանիքը՝ Սասուն և Անուշ Թամրազյաններն ու նրանց 3 երեխաները, ապաստանել էին եկեղեցում՝ Նիդեռլանդների կառավարության կողմից նախորդ տարի ապաստանի հայցի մերժումից հետո։ Չնայած հանգամանքին, որ Թամրազյանների ընտանիքը Նիդեռլանդներում է 2009 թվականից՝ երկրի դատական մարմինները որոշել էին արտաքսել նրանց։

Հաագայի բողոքական եկեղեցին ի պաշտպանություն հայ ընտանիքի՝ 2018թ.-ի հոկտեմբերի 26-ից 24-ժամյա պատարագ էր սկսել։ Այն երբևէ գրանցված ամենաերկար կրոնական արարողություններից մեկն է: Ավելի քան 3 ամսվա ընթացքում եկեղեցական պատարագի շարունակականության ապահովմանը մասնակից է դարձել մոտ 1000 քահանա ու հոգևոր հովիվ ոչ միայն Նիդեռլանդներից, այլ նաև՝ Ֆրանսիայից, Գերմանիայից։

Համաձայն Նիդեռլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում:

Лента

Рекомендуем посмотреть