Հայաստանում իտալացիները սպասք կարտադրեն - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում իտալացիները սպասք կարտադրեն

2019-02-01 17:01 , Экономика, финансы, 2191

Հայաստանում իտալացիները սպասք կարտադրեն

Իտալացի գործարարները ցանկանում են Հայաստանում հիմնել իտալական «Չերամիսիա» ապրանքանիշի կերամիկական հումքից սպասքի արտադրություն։ Այդ մասին այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպմանն ասել է Italian Stoneware ընկերության փոխնախագահ Ֆեդերիկո Պոլիդորին՝ ընդգծելով, որ չնայած արտադրություն հիմնելու որոշումը կայացնելիս դիտարկել են տարածաշրջանի այլ երկրներ, սակայն «Մուլտի գրուպի» ջանքերի շնորհիվ ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա։

Ֆեդերիկո Պոլիդորիի խոսքով՝ արտադրամասը կունենա 150 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով։

Այսպիսով, Հայաստանում կմեկնարկի «Նախագծված է Իտալիայում, պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ սպասքի արտադրություն։ Հայաստանը, իտալացի գործարարների դիտարկմամբ, հարուստ ու հետաքրքիր պատմություն ունի, ինչը ևս առավելություն է այստեղ նման արտադրություն հիմնելու համար։

Лента

Рекомендуем посмотреть