Онлайн

111 մլն 898 հազար դրամ՝ քաղաքապետարանում պարգևավճարների համար․ ցանկը հրապարակված է

2019-02-01 17:45 , Политика, 396

111 մլն 898 հազար դրամ՝ քաղաքապետարանում պարգևավճարների համար․ ցանկը հրապարակված է

Ամանորից հետո մեծ աղմուկ բարձրացրած պարգևավճարների ցանկը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների անուններով, հասանելի է հանրությանը․ քաղաքային իշխանությունները հրապարակել են, թե ով որքան է վարձատրվել որպես 13-րդ աշխատավարձ և որքան պարգևավճար է ստացել։

Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալու համար քաղաքային բյուջեից ծախսվել է 102 մլն 927 հազար դրամ, իսկ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը եղել է 111 մլն 898 հազար 560 դրամ։

Ամենաբարձ պարգևավճարը, պարզվում է ցանկից, ստացել է Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը։ Նա՝ որպես 13-րդ աշխատավարձ, ստացել է 346 հազար դրամ և 2 մլն 222 հազար 200 դրամ՝ պարգևավճար։

1 մլն 944 հազար 600 դրամ պարգևավճար էլ ստացել է Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը և, ևս 346 հազար դրամ՝ 13-րդ աշխատավարձ։

1 մլն 666 հազար 670 դրամ պարգևավճար էլ տրվել է Իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին, ով ստացել է նաև 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ։

Բարձր պարգևավճար է տրվել նաև Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին․ նա ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 375 հազար դրամ պարգևավճար։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Նշենք՝ տևական ժամանակ քաղաքապետարանը հրաժարվում էր հրապարակել պարգևատրված անձանց և նրանց տրված գումարի չափը՝ հիմնավորմամբ, որ պարգևատրված 1628 աշխատակիցները պետք է գրավոր համաձայնություն տան հրապարակման, այլապես դա կլինի անձնական տվյալների ապօրինի բացահայտում։ «Մենք դիմել ենք Արդարադատության նախարարություն՝ նրանց կարծիքը լսելու եւ նոր միայն խնդիր չունենք հրապարակելու: Բայց մենք չենք ուզում խախտել օրենքը եւ չենք ուզում մեզ դատի տան այդ մարդիկ»,-հունվարի 15-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть