Онлайн

Պատմական այց․ Հռոմի Պապը Էմիրություններում է

2019-02-04 14:13 , Мир, 164

Պատմական այց․ Հռոմի Պապը Էմիրություններում է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ֆրանցիսկոսը Հռոմի առաջին պապն է, որն այցելում է Արաբական թերակղզի, որի երկրներում մահմեդականությունը պաշտոնական կրոնի կարգավիճակ ունի։

Ինչպես գրում է «Եվրանյուզը»՝ «Թերակղզու սուննիական միապետությունները, այդ թվում էմիրությունները, մասնակցում են Եմենում ընթացող պատերազմին, որը ծանրագույն հումանիտար ճգնաժամ է առաջացրել։ Այցի նախօրեին Պապը հիշեցրել է այդ մասին. «Ես կոչ եմ անում բոլոր ներքաշված կողմերին ու միջազգային հանրությանը հրատապ միջոցներ ձեռնարկել ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու համար, երաշխավորել սննդամթերքի մատակարարումը և օգնություն ցուցաբերել բնակչությանը։ Խնդրում եմ բոլորին ջերմեռանդ աղոթել մեր եմենցի եղբայրների համար»։

Այսօր Պապը կմասնակցի միջկրոնական հանդիպմանը, որը կայանալու է երկրի հիմնադիր շեյխ Զաեդ Ալ Նահայյանի հուշահամալիրի մոտ։ Այնուհետև Ֆրանցիսկոսը կհանդիպի երկրի կաթոլիկ համայնքի հետ։ Փետրվարի 5-ին Սրբազան քահանայապետը պատարագ կմատուցի Աբու-Դաբիի Զաեդ սպորտ սիթի մարզահամալիրում։ Սպասվում է, որ արարողությանը կմասնակցի 135 հազար կաթոլիկ։

Лента

Рекомендуем посмотреть