Ֆրանսիայում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր - RadioVan.fm

Онлайн

Ֆրանսիայում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր

2019-02-06 14:21 , Общество, 1138

Ֆրանսիայում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարում է իր նախընտրական խոստումը․ նրա որոշմամբ՝ Ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

Այս մասին Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ նախօրեին կայացած ամենամյա ճաշկերույթի ընթացքում։

«Ֆրանսիան այն երկիրն է, որը ուղիղ է նայում պատմության աչքերին»,-ասել է Ֆրանսիայի նախագահը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան առաջին երկրներից էր, որը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները անվանեց մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Ֆրանսահայ համայնքի շուրջ 350 ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նաև հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին: Աշխարհահռչակ շանսոնիեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը Մակրոնին ծիրանենու փայտից պատրաստված դուդուկ է նվիրել:

Ֆրանսիան, որը Եվրոպայի ամենամեծ հայ համայնքն ունի, 2001 թվականին օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть