Онлайн

Ավստրիան մեկուկես միլիոն եվրո կվճարի այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել Է Հիտլերը

2019-02-06 20:03 , Мир, 163

Ավստրիան մեկուկես միլիոն եվրո կվճարի այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել Է Հիտլերը

Դատարանն Ավստրիայի իշխանություններին պարտավորեցրել Է 1,5 մլն եվրո վճարել երկրի արեւմուտքում օտարված այն տան նախկին տիրոջը, որտեղ ծնվել Է Ադոլֆ Հիտլերը: Այդ մասին հայտնել Է Salzburger Nachrichten թերթը:

Ինչպես գրում Է պարբերականը, Ռիդ-իմ-Ինքրայսի երկրամասային դատարանը որոշում Է ընդունել, որ կնոջը պարտավոր են վճարել 1,5 մլն եվրո: Այս փոխհատուցումը հինգ անգամ ավելի Է ավելի վաղ վճարված 310 հազար եվրոյից:

Ըստ լրատվամիջոցի, փորձագիտական գնահատումը ցույց Է տվել, որ նույնիսկ առանց ուշադրություն դարձնելու տան «արտասովոր» լինելուն, դրա արժեքը կազմում Է 812 հազար եվրո, բայց, «հաշվի առնելով դրա պատմական նշանակությունը, այն գնահատվել Է 1,5 մլն եվրո»: Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Ազգային խորհրդի պատգամավորները հաստատել են Բրաունաու-ամ-Ին քաղաքում գտնվող տան օտարման մասին օրենդրական ակտը: 2011 թվականից ավստրիական իշխանություններին չի հաջողվում համաձայնության գալ շենքի սեփականատիրոջ հետ:

Ընդսմին կառավարությունը շարունակում Էր ամսական 4,8 հազար եվրո վճարել 800 քառակուսի մետրի վարձակալման դիմաց։

Лента

Рекомендуем посмотреть