Онлайн

ՀՀ օրհներգի երաժշտությունը դեռ 1879-ին է նոտագրվել. գիտաշխատողը հակադարձում է դրա հայկական չլինելու վերաբերյալ պնդումներին

2019-02-07 17:41 , Общество, 142

ՀՀ օրհներգի երաժշտությունը դեռ 1879-ին է նոտագրվել. գիտաշխատողը հակադարձում է դրա հայկական չլինելու վերաբերյալ պնդումներին

Թեև Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ օրհներգը փոխելու հարց օրակարգում չկա, այդուհանդերձ, Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ օրհներգը փոխելու վերաբերյալ առաջարկը չի դադարում քննարկումների առիթ դառնալ։ Ալեն Սիմոնյանը, նշենք, ուզում է, որ «Մեր հայրենիքի» փոխարեն հնչի Արամ Խաչատրյանի հեղինակած երաժշտության հիման վրա գրված Խորհրդային Հայաստանի օրհներգը՝ պատճառաբանությամբ, որ գործող օրհներգի երաժշտությունը հայկական չէ։

Մինչդեռ, այսօր լրագորղների հետ հանդիպմանը Գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, երաժշտական արխիվի երաժշտական բաժնի պատասխանատու Մարինե Մուշեղյանը հակադարձել է պատգամավորին՝ ներկայացնելով, իր բնորոշմամբ, «հանրությանն անհայտ պատմական փաստեր» ՀՀ գործող օրհներգի ծագումնաբանության մասին:

Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում

Лента

Рекомендуем посмотреть