Онлайн

Լիբանանում պատմության մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարարությունը կին է գլխավորել

2019-02-07 18:45 , Мир, 220

Լիբանանում պատմության մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարարությունը կին է գլխավորել

Լիբանանում պատմության մեջ առաջին անգամ ներքին գործերի նախարարությունը կին կգլխավորի, հաղորդում է Associated Press։

Ռայա էլ-Հասանը պաշտոնն ստանձնել է փետրվարի 6-ին այն կառավարությունում, որը ձեւավորվել է իննամսյա քաղաքական փակուղուց հետո։ Նա կառավարության 30 անդամների մեջ չորս կանանցից մեկն է, ինչը պատմական ռեկորդ է համարվում Լիբանանի քաղաքական կյանքում։

Ռայա Էլ-Հասանը հայտարարել է, որ «ընդունում է նախարարության մարտահրավերը» եւ պատասխանատու է օրենքի ու քաղաքացիների սպասարկման իրականացման համար։

Նկատենք, որ 2009թ. Էլ-Հասանը նաեւ դարձել էր ֆինանսների առաջին կին նախարարը տարածաշրջանում։

Лента

Рекомендуем посмотреть