Լևոն Տեր-Պետրոսյանը ևս հարցաքննվեց Մարտի 1-ի գործով - RadioVan.fm

Онлайн

Լևոն Տեր-Պետրոսյանը ևս հարցաքննվեց Մարտի 1-ի գործով

2019-02-07 21:14 , Право, 2244

Լևոն Տեր-Պետրոսյանը ևս հարցաքննվեց Մարտի 1-ի գործով

Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:

Հիշեցնենք, օրեր առաջ` փետրվարի 1-ին, տեղեկատվություն տարածվեց, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի դեպ` Հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում է գտնվում Մարտի 1-ի քրգործը, վերոնշյալի առնչությամբ պաշտոնական որևէ տեղեկություն չի հաղորդել:

Лента

Рекомендуем посмотреть