Google ընկերությունն իր Chrome բրաուզերի համար անվտանգության նոր ընդլայնումներ է մշակել - RadioVan.fm

Онлайн

Google ընկերությունն իր Chrome բրաուզերի համար անվտանգության նոր ընդլայնումներ է մշակել

2019-02-08 00:48 , Наука, HiTech, 1133

Google ընկերությունն իր Chrome բրաուզերի  համար անվտանգության նոր ընդլայնումներ է մշակել

Google ընկերությունն իր Chrome բրաուզերի համար անվտանգության նոր ընլայնումներ է մշակել, հայտնում է Astera-ն:

Առաջին Password Checkup-ը ստեղծվել է գաղտանբառերի պաշտպանությունը ապահովելու համար եւ եթե համակարգը հայտնաբերի, որ կայքում օգտատիրոջ լոգինը կամ գաղտնաբառը կարող է գաղտնազերծվել, ապա օգտատերն այդ մասին ծանուցում կստանա գաղտնաբառը փոխելու առաջարկությամբ:

Ընկերությունում հավաստիացնում են, որ Password Checkup-ը լիովին անվտանգ է օգտատիրոջ համար:

Այն ստեղծվել է այնպես, որ Google-ը կամ մյուսները չեն կարող դրա միջոցով օգտատիրոջ եւ գաղտնաբառի մասին տվյալներ ստանալ: Բրաուզերի համար երկրորդ հավելվածը՝Cross Account Protection-ը ստեղծվել է կայքերի խափանումը պաշտպանելու համար, որտեղ օգտատերը մուտք է գործում Google-ի աքաունթի միջոցով:

Այդ դեպքում համակարգը կզգուշացնի կայքերին, եթե աքաունթը կոտրելու փորձ նկատվի:

Лента

Рекомендуем посмотреть