Онлайн

Երուսաղեմի հայկական խեցեղենը պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում․ «Jerusalem Post»

2019-02-08 17:40 , Культура, Шоу бизнес, 363

Երուսաղեմի հայկական խեցեղենը պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում․ «Jerusalem Post»

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելի մշակութային ժառանգությունը գտնվում է գլոբալ հակասեմականության եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերի աճող սպառնալիքի տակ, չափազանց կարեւոր է, որ այդ ակտիվները պահվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում», - «Jerusalem Post»-ում հրապարակված հոդվածում գրում է Էլազար Նուդելը։

Զարմանալի է, բայց Իսրայելի ցուցակը ներկայումս դատարկ է, գրում է հեղինակը: Անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցուցակի մեջ պաշտոնապես ներառել էր 31 տարր ամբողջ աշխարհից՝ ներառյալ ավանդական կորեական ըմբշամարտը, ֆրանսիական օծանելիք ստեղծելու արվեստը, Հորդանանի հարսանյաց արարողությունները, ջամայական ռեգգի երաժշտությունը: Ցավոք, նշում է լրագրողը, Իսրայելը երբեք չի ցուցակագրել իր ակտիվները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում:

Հեղինակը ներկայացնում է 6 կետից բաղկացած ցուցակ, որը, ըստ նրա, պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, որում ընգրկված է նաև Երուսաղեմի հայկական խեցեղենը։

«1922 թվականից ի վեր հայկական ձեռագործ խեցեղեն սպասքը, որը բավականին լայն ներկայացված է Հին քաղաքի փողոցներում և ժամանակակից խեցեղենի մեջ, սովորական երեւույթ է դարձել Երուսաղեմում: Հայկական կավե ամանների ծաղկազարդ և կենդանազարդ նախշերը՝ տաք հողի եռանգներով և կապույտ եզրագծերով, դարձել են Երուսաղեմի արհեստների այցեքարտը», - ընգծում է հեղինակը։

Շոֆար

Ըստ հեղինակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում պետք է նեռարվեն նաև իսրայելական ազգային պարը, խոշոր կրոնական տոների ժամանակ օգտագործվող հրեական շոֆար ծիսական հոգեւոր երաժշտկան գործիքը, եբրայերենով գրված ժամանակակից պոեզիան, Հնգամատյանի ընթերցումը եւ համիրյան հարսանեկան ծեսը։

Չնայած Իսրայելի եւ հուդայականության միջեւ անխզելի կապի առկայության հանգամանքին, ըստ հեղինակի, երկրի բազմամշակութային բազմազանությունը պետք է արտացոլվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից Իսրայելը պաշտոնապես դուրս է եկել ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (UNESCO) կազմից՝ հիմնավորմամբ, որ Իսրայելի նկատմամբ դրսևորվում է կողմնակալ վերաբերմունք։

Նուդելի հազմոզմամբ՝ նախքան Իսրայելի ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալը կազմակերպության նոր գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայը ջանասիրաբար փորձել է փոխել այլ անդամ-երկրների հակաիսրայելական կողմնակալությունները: Ազուլայը պետք է ևս մեկ հնարավորություն ստանա, եզրակացնում է հեղինակը։

Թարգմանեց և պատրաստեց Թամարա Խաչատրյանը։

Лента

Рекомендуем посмотреть