Հայ ըմբիշները երկու մեդալ են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում - RadioVan.fm

Онлайн

Հայ ըմբիշները երկու մեդալ են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում

2019-02-08 19:11 , Спорт, 1586

Հայ ըմբիշները երկու մեդալ են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում

Ազատ ոճային ըմբիշները առաջին մեդալներն են նվաճել Իրանի միջազգային մրցաշարում:

74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանն ու 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը բրոնզե մեդալներ են նվաճել Թախթիի Գավաթի խաղարկությունում:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Թեհրան էր մեկնել փետրվարի 5-ին: Ընտրանու կազմում ընդգրկվել են Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանն ու Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ), Արման Մկրտչյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ): Հավաքականը Երևան կվերադառնա փետրվարի 10-ին:

Лента

Рекомендуем посмотреть