2015-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանն պատմության մեջ ամենատաքն Է դարձել. ՕՀԿ - RadioVan.fm

Онлайн

2015-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանն պատմության մեջ ամենատաքն Է դարձել. ՕՀԿ

2019-02-09 02:17 , Общество, 1118

2015-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանն պատմության մեջ ամենատաքն Է դարձել. ՕՀԿ

Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) պաշտոնապես հավաստել Է առաջատար միջազգային օդերեւութաբանական կենտրոնների եզրակացություններն այն մասին, որ անցած չորս տարիները՝ 2015-ից մինչեւ 2018 թվականը, ամենատաքն են դարձել եղանակի դիտարկումների պատմության մեջ, իսկ 2018 թվականն զբաղեցրել Է չորրորդ տեղը վարկանիշում։

Փետրվարի 6-ին Ժնեւում տարածված հաղորդագրության մեջ ՕՀԿ-ն ուշադրություն Է հրավիրել նաեւ մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային բարձր պարունակության վրա եւ խոստացել Է մարտ ամսին հանգամանալի զեկույց հրապարակել մոլորակի կլիմայի վիճակի վերաբերյալ:

«Հաստատված Է, որ 2015, 2016, 2017 եւ 2018 թվականները դարձել են ամենատաք տարիները դիտարկումների ամբողջ ընթացքում, ինչը մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային պարունակության զուգակցությամբ կլիմայի երկարաժամկետ փոփոխության շարունակման համոզիչ վկայությունն Է»,- ասված Է ՕՀԿ-ի հաղորդագրության մեջ:

«Հինգ առաջատար միջազգային կենտրոնների տվյալների վերլուծությունը ցույց Է տվել, որ 2018 թվականին Երկրի մակերեւույթին միջին ջերմաստիճանը Ցելսիուսի մոտավորապես մեկ աստիճանով բարձր Է եղել բազային մինչինդուստրիալ (1850 – 1900) մեծություններից, եւ այն ամենատաքերից չորրորդն Է դարձել դիտարկումների ընթացքում»,- նշում Է ՕՀԿ։

Лента

Рекомендуем посмотреть