էլեկտրոնային ծխախոտը և IQOS-ները հակածխախոտային նոր օրենքի կարգավորման տիրույթում են - RadioVan.fm

Онлайн

էլեկտրոնային ծխախոտը և IQOS-ները հակածխախոտային նոր օրենքի կարգավորման տիրույթում են

2019-02-11 19:42 , Общество, 1336

էլեկտրոնային ծխախոտը և IQOS-ները հակածխախոտային նոր օրենքի կարգավորման տիրույթում են

Ծխախոտը գրավիչ դարձնելու և սպառողների՝ մասնավորապես ծխող երիտասարդների շարքն ընդլայնելու նպատակով ծխախոտային արդյունաբերությունը ներկայում գնում է նորարարական ծխախոտային ապրանքատեսակների ստեղծման ճանապարհով, սակայն շրջանառվող բոլոր այն թեզերը, թե նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերը՝ էլեկտրոնային ծխախոտը և տաքացման ճանապարհով օգտագործվողները՝ IQOS-ները, նպաստում են ծխախոտից կախվածության վերացմանը՝ գիտականորեն որևէ հաստատում չունեն։ Այդ մասինբարձրաձայնում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը՝ հղում անելով նաև նախորդ տարվա հոկտեմբերին Համաշխարհային առողջապահական կազմակերպության ընդունած հայտարարությանը, ըստ որի սահմանվում է, որ տաքացման միջոցով ծխախոտային նոր ապրանքատեսակները որևէ բանով չեն տարբերվում հասարակ ծխախոտային ապրանքատեսակից և դրանց նկատմամբ պետք է գործեն նույն սահմանափակումները։

Հետևաբար, Հայաստանն էլ գնալու է այդ ճանապարհով։

Թեմայի մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում

Լուսանկարը՝ vaping360.com

Лента

Рекомендуем посмотреть