Онлайн

Մտածում էի, որ կարող եմ շուտ մենամարտը եզրափակել, բայց ոչ այսքան արագ․ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը՝ իր 10-րդ մենամարտի մասին

2019-02-12 03:08 , Спорт, 281

Մտածում էի, որ կարող եմ շուտ մենամարտը եզրափակել, բայց ոչ այսքան արագ․ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը՝ իր 10-րդ մենամարտի մասին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հեշտ է համարում պրոֆեսիոնալ ռինգում տոնած 10-րդն հաղթանակը:

«Մենամարտին շատ լավ էինք նախապատրաստվել: Նախատեսված էր 8 ռաունդ մենամարտել, բայց հարվածը ճիշտ ժամանակին հասավ իր նպատակին և ավարտվեց մենամարտը 1 րոպեում: Մտածում էի, որ կարող եմ շուտ մենամարտը եզրափակել, բայց ոչ այսքան արագ: Նույնիսկ ձեռքիս վրա զգացի, որ հարվածը շատ ուժեղ էր», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երիցյանը:

Խոսելով մրցակցի մասին` բռնցքամարտիկը ընդգծեց, որ հակառակորդին լավ ծանոթ չէր, քանի որ համացանցում նրա մենամարտից տեսագրություններ չկան: «Միտք կար, որ հակառակորդս մեքսիկա-արգենտինական բռնցքամարտ կարող էր վարել, այդ իսկ պատճառով ես էլ փորձում էի ուժային մենամարտ անցկացնել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի երիտասարդների չեմպիոն Գոռ Երիցյանը փետրվարի 9-ին տոնեց 10-րդ անընդմեջ հաղթանակը: Սոչիում ընթացող պրոֆեիսոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկն արդեն առաջին ռաունդում հաղթանակի հասավ արգենտինացի Մաքսիմիլանո Լեոնել Սքալզոնեի հետ:

Лента

Рекомендуем посмотреть