ՊՆ-ն դիմում է վետերանների հարազատներին - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ն դիմում է վետերանների հարազատներին

2019-02-12 15:05 , Общество, 1130

ՊՆ-ն դիմում է վետերանների հարազատներին

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի հերթական տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմում է պատերազմի մասնակից վետերանների հարազատներին:

Մերձմոսկովյան «Պատրիոտ» պուրակում կառուցվող Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված տաճարի «Հիշատակի ուղի» ցուցադրությունների շարքում ներառելու համար անհրաժեշտ են պատերազմի վետերանների թվայնացված լուսանկարները (JPEG ֆորմատով) և նրանց կենսագրական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան/մահվան ամիս-ամսաթիվ, այլ տվյալներ):

Նախարարությունից խնդրում են լուսանկարները և տվյալները ուղարկել [email protected], [email protected] հասցեներին` կատարելով «1941-1945» նշումը:

Лента

Рекомендуем посмотреть