Онлайн

Ժողովուրդը պետք է հասկանա`դասական երաժշտությունից բարձր արվեստ չկա․Էդուարդ Թոփչյան

2019-02-12 17:28 , Культура, Шоу бизнес, 681

Ժողովուրդը պետք է հասկանա`դասական երաժշտությունից բարձր արվեստ չկա․Էդուարդ Թոփչյան

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը դասական երաժշտության ոլորտում առկա գերագույն խնդիր է համարում կրթության որակի բարձրացումը: Այս մասին դիրիժորն ասաց փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Խնդիրները շատ են, բայց առաջնային է կրթության հարցը: Մենք հիմա շատ ոգևորված ենք, որ դեռ ունենք որոշ նվաճումներ, բայց շուտով դրանք էլ չենք ունենա: Շտապ պետք է այնպես անել, որ հինգ կամ վեց տարեկան երեխաները կրթվեն դասական երաժշտությամբ, որպեսզի տասը տարի հետո կամաց-կամաց փոխարինողներ ունենանք: Պետք է զբաղվել երեխաներով, անհատապես ստուգել նրանց կարողությունները, հետևել բոլորի աճին»,- ընդգծեց Թոփչյանը և հավելեց, որ ժողովուրդը պետք է հասկանա` դասական երաժշտությունից բարձր արվեստ չկա:

Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության այլ կառույցի միանալու հարցին` Թոփչյանը նշեց, որ, ըստ իրեն, դա որևէ մեկին չի կարող խանգարել, որովհետև խնդիրը մշակութային քաղաքականությունն է: «Ես չգիտեմ, թե ի՞նչ քաղաքականություն պետք է իրականացվի, որ մշակույթի բոլոր ոլորտներում դրական զարգացումներ լինեն: Դա հեշտ չէ և կախված է նաև մշակույթի գործիչներից: Շատերին թվում է, թե պետք է իրենց տեղում նստեն, ու հանկարծ ինչ-որ մեկը պետք է այնպես անի, որ իրենց համար ամեն ինչ լավ լինի, բայց այդպես չէ»,-շեշտեց դիրիժորը:

Նրա խոսքով` եղել են ժամանակներ, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին ուղղակի շատ է խանգարել, եղել է շրջան, որ չի խանգարել, իսկ օգնելու մասին խոսք չի եղել:

Лента

Рекомендуем посмотреть