Քոչարյանին այսօր նոր մեղադրանք է առաջադրվել - RadioVan.fm

Онлайн

Քոչարյանին այսօր նոր մեղադրանք է առաջադրվել

2019-02-12 20:25 , Право, 1324

Քոչարյանին այսօր նոր մեղադրանք է առաջադրվել

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ»,-ասված է Քոչարյանի պաշտպանների տարածած հաղորդագրությունում:

Միաժամանակ հաղորդվում է, որ երկրորդ նախագահին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Լուսանկարը՝ Sputnik-ի

Лента

Рекомендуем посмотреть