Онлайн

Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել գրիպանման հիվանդությունները

2019-02-13 02:06 , Медицина, здоровье, 186

Ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել գրիպանման հիվանդությունները

Գրիպանման հիվանդությունները պարունակում են վտանգներ, որոնց մասին ցայժմ քչերին է հայտնի. դրանք կարող են բարձրացնել կաթվածի առաջացման եւ պարանոցի զարկերակների շերտատման վտանգ։ Այս մասին ասվում է երկու հետազոտությունում, որոնք կներկայացվեն Կաթվածի ուսումնասիրման ամերիկյան ասոցիացիայի (American Stroke Association's International Stroke Conference) կողմից Հոնոլուլուում կայանալիք միջազգային կոնֆերանսում։

Երկու հետազոտությունն էլ անցկացրել են Vagelos College of Physicians and Surgeons at Columbia University-ի (ԱՄՆ) մասնագետները։ Առաջինում նրանք հայտնաբերել են, որ գրիպանման հիվանդությունների առկայությունը մեծացնում է կաթվածի հավանականությունը 40 տոկոսով՝ հաջորդ 15 օրերի ընթացքում։ Ավելին, բարձր ռիսկը պահպանվում է մինչեւ մեկ տարի։

Հետազոտողները գնահատել են գրիպանման հիվանդության պատճառով հոսպիտալացման հավանականությունը իշեմիկ կաթվածի պարագայում։

Նրանք ուսումնասիրել են 2014 թվականին իշեմիկ կաթված ստացած 30192 պացիենտի տվյալները, համեմատել յուրաքանչյուր պացիենտի «դեպքի պատուհանը»՝ կաթվածին նախորդած ժամանակը, ստուգման շրջանների ժամանակային պատուհանի հետ՝ օգտագործելով նախորդ երկու տարիների նույն ժամանակները։

Նրանք ենթադրել են, որ, գուցե, կաթվածի բարձր ռիսկը գրիպանման հիվանդություններից հետո կարող է կապված լինել վարակների առաջացրած բորբոքման հետ։

Երկրորդ հետազոտությունում գիտնականները պարզել են պարանոցի զարկերակների խզման բարձր ռիսկը գրիպանման հիվանդություններից հետո՝ մեկ ամսվա ընթացքում։

Պարզվել է, որ պարանոցի զարկերակի շերտատման հավանականությունը գրիպանման հիվանդություններից հետո 30 օրում ավելի բարձր է եղել, քան մեկ-երկու տարի հետո նույն ժամանակահատվածում։

Лента

Рекомендуем посмотреть