Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրությունն իրականություն է դառնում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրությունն իրականություն է դառնում

2019-02-14 16:15 , Общество, 1014

Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրությունն իրականություն է դառնում

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ:

Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը: Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`

– ապահովագրական շուկայի մասնագետ,

– գյուղատնտեսական արտադրության մասնագետ,

– վնաս գնահատող,

– գյուղատնտես,

– այգեգործ,

–ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,

– գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,

– ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։

Այդ մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։

Մասնակցությունը և սերտիֆիկացումն անվճար են: Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:

Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը:

Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Лента

Рекомендуем посмотреть