Онлайн

Հայ մաթեմատիկոսները կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում․ ՀՀ նախագահը Հայդելբերգի համալսարանին առաջարկներ է արել

2019-02-15 15:18 , Наука, HiTech, 693

Հայ մաթեմատիկոսները կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում․ ՀՀ նախագահը Հայդելբերգի համալսարանին առաջարկներ է արել

21-րդ դարում, աշխարհը փոխվում է դրամատիկ կերպով։ Սա մի դարաշրջան է, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա և նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։

Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Գերմանիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Հայդելբերգի համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ ունենցած իր ելույթում։

Նախագահը նշել է, որ մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք՝ շատ սերտ փոխկապակցված, մի ազգ, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։

«Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների խաչմերուկում ու կարողացել վերապրել։ Սա ևս,-շեշտել է Արմեն Սարգսյանը,-մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է»։

«Երիտասարդ ազգ և պետություն հանդիսացող Հայաստանը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա,-ասել է Հայաստանի նախագահը՝ընդգծելով,- նոր աշխարհի նոր Հայաստանում կան շատ ուղիներ, որոնցով կարող ենք աշխատել Գերմանիայի, մասնավորապես՝ Հայդելբերգի հետ»։

«Մենք ունենք լավ մաթեմատիկոսներ, ովքեր կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում»,-ասել է Հայաստանի նախագահը՝ նկատելով, որ Հայաստանը և Գերմանիան կարող ենհամատեղ ուսումնասիրություններ կատարել ֆիզիկայի և մեթամատիկայի բնագավառում։

«Ես իսկապես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։ Այս հարցում առաջ պետք է ընթանալ ընկերների հետ, և ես Հայդելբերգի համալսարանը դիտարկում եմ որպես գործընկեր։ Ակնկալում եմ կամուրջներ կառուցել հայկական համալսարանների ու Հայդելբերգի միջև»,-հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Лента

Рекомендуем посмотреть